Ես երբ էլ ուզեմ՝ քաղաքապետ եմ, ես խնդիր չունեմ. Ռուստամ Գասպարյան
Ես երբ էլ ուզեմ՝ քաղաքապետ եմ, ես խնդիր չունեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԵԿՄ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախկին անդամ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի ինքը մտադիր է Արմավիրի քաղաքապետ դառնալ, ևբողոքի ակցիաները նրա հետ են կապվում:
«Ես նման ցանկություն չեմ ունեցել ու չունեմ: Արմավիրում ցույցեր են քաղաքապետի դեմ, երիտասարդներ են, հավաքվում են, որոնք երևի մի 50 հոգի են: Եթե ես ուզենամ, այդ նույն բանը կազմակերպել, վաղը ամբողջ Արմավիրը կհավաքվի, բայց ես նման ցանկություն, մտադրություն չունեմ: Թե չէ ես երբ էլ ուզեմ՝ քաղաքապետ եմ, ես խնդիր չունեմ»,-ընդգծեց Ռուստամ Գասպարյանը: