Ո՞վ է «Յանս» ակումբի սեփականատերը
Երեկ հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչագան Ղազարյանի բնակարանում: Այս մասին գրում է Armtimes.com-ը:
«Յանս» ակումբի սեփականատերը Վաչագան Ղազարյանի կինն է:
Հենց Վաչագան Ղազարյանի բնակարանի խուզարկությամբ է առանձնապես խոշոր չափի կանխիկ գումար հայտնաբերվել:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյան փոխանցմամբ՝ խուզարկությամբ հայտնաբերվել է 1.400.400 դոլար, 230 հազար 500 եվրո, 36 միլիոն դրամ: Տռուզյանն ասաց, որ այն ի պահ է հանձնվել ՀՀ կենտրոնական բանկին, մինչեւ քննությամբ կպարզվի դրանց ծագումը:
Մեր տեղեկություններով, այս գործով դեռ միակ մեղադրյալը հաշվապահն է, որն էլ ցուցմունք է տվել «Յանս» ակումբի տնօրինության դեմ: Բացի այդ՝ երեկ խուզարկությամբ հայտնաբերված ատրճանակները մեր տեղեկություններով, օրինական են եղել:
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտել էր, որ ինանսական չարաշահումներն ի հայտ են եկել «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարված ներքին ստուգումների արդյունքում։ Նախնական տվյալներով՝ համալիրի ֆինանսատնտեսական կառավարումն իրականացնող ու նյութական պատասխանատու հանդիսացող հաշվապահը, 2012թ.-ի հոկտեմբեր ամսից մինչև 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում, պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս. Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում: