ԵԿՄ-ն դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ասօր հրավիրվել է ԵԿՄ արտակարգ համագումար‚ որտեղ պետք է քննարկվեր նոր նախագահ ընտրելու հարցը: Որոշվեց դադարեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորություները։
ԵԿՄ կառույցի աշխատանքների ղեկավարումը ժամանակավորապես կստանձնեն կառույցի փոխնախագահները։
Որոշվեց նաև դադարեցնել կառույցի ֆինանսատնտեսական աշխատանքները։
Առաջիկայում կհրավիրվի վարչության նիստ , որտեղ էլ կքննարկեն նոր նախագահի անունը։