Հայաստանը` ուղղաթիռի բարձրությունից. «Արմենիան հելիքոփթերսը» առաջիկայում կսպասարկի Հայաստանի երկինքը
Հունիսի 21-ին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օդանավ շահագործողի վկայական է հանձնել Հայաստանում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս մասին հայտնում է վարչության մամուլի ծառայությունը:
«Ընկերությունն այսուհետ ամերիկյան Robinson R66 և մոտ ապագայում նաև եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով ոչ կանոնավոր (չարտերային) չվերթներ կիրականացնի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով տեսարժան վայրերը բացահայտել թռչնի թռիչքի բարձրությունից», - նշվում է վարչության տարածած հաղորդարգրության մեջ: