Շատ ուրախ եմ, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել. Լենա Նազարյան
Շատ ուրախ եմ, որ Մանե Թանդիլյանը շարունակելու է պաշտոնավարել: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
«Կարծում եմ՝ այս կարճ ժամանակահատվածում նա արդեն կարողացել է շատ հարցեր կարգավորել նախարարությունում, ունի շատ ծրագրեր, հուսով եմ, որ հնարավոություն կտրվի դրանք իրականացնել», - ընդգծեց նա:
Այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել ՝ անդրադառնալով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Նա նշել էր, որ խոսել է Թանդիլյանի հետ եւ եկել են համաձայնության, որ վերջինս շարունակի պաշտոնավարել:
Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին: Այդուհանդերձ, պարտադիր բաղադրիչը օրենքում ներառված է եւ ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: ԱԺ-ն նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունել է այդ օրինագիծը, իսկ երկրորդ ընթերցմամբ կընդունի արդեն այսօր: