ԵԿՄ-ում քննարկում են նոր նախագահ ընտրելու հարցը. ուղիղ
Երկրապահ կամավորականների միությունում հանդիպում է հրավիրվել: Քննարկվում է արտահերթ համագումար անցկացնելու և նոր նախագահ ընտրելու հարցը: Բացի այդ ԵԿՄ վարչության անդամները մտադիր են նախաձեռնող խումբ ստեղծել, որպեսզի ԵԿՄ-ն պահպանվի, և Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները որևէ կերպ չազդեն կառույցի գործունեության վրա:
ԵԿՄ-ում քննարկվում է արտահերթ համագումար անցկացնելու և նոր նախագահ ընտրելու հարցը
Հանդիպմանը ներկա են ԵԿՄ անդամներ, տարածքային կառույցի ղեկավարներ, ԵԿՄ փոխնախագահներ, ինչպես նաև ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներ:
Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը հայտարարեց, որ նիստը կանցկացվի փակ:
Ըստ նրա՝ պետք է քննարկեն ԵԿՄ-ի հետագա անելիքների հարցը:
Նշենք, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է և կալանավորվել ԱԱԾ բացահայտումներից հետո: