Կա պահանջարկ, որ Թանդիլյանը մնա և շարունակի պաշտոնավարել. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին, թե կա քննարկում, որ Թանդիլյանը սկզբունքներից հրաժարվել է‚ նշել է.
«Ես չեմ տեսել այլ կարծիքներ: Ընդհակառակը‚ կա պահանջարկ‚ որ Թանդիլյանը մնա և շարունակի պաշտոնավարել‚ ինչը եղել է նաև կուսակցության դիրքորոշումը: Ըստ էության այն պահպանվում է»:
Էդմոն Մարուքյանը խոսել է նաև Ընտրական օրենսգրքի շուրջ տեղի ունեցած քննարկումից:
Մանրամասն՝ տեսանյութում: