ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանն ազատ կարձակվի
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանն ազատ կարձակվի կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց գրավ 500 000 դրամի չափով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստին պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց փոխել իր պաշտպանյալ Արմեն Լամբարյանի խափանման միջոց կալանքը ստորագրությամբ չհեռանալու մասին կամ կիրառել գրավ 500 000 դրամ գրավի չափով։
Դատախազը չառարկեց, պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գնաց խորհրդակցական սենյակ և վերադառնալուց հետո հայտնեց միջնորդությունը բավարարելու մասին որոշումը` նշելով, որ խափանման միջոց կալանքը փոխարինվում է գրավով։
500 000 դրամի անդորրագիրը ներկայացնելուց հետո Լամբարյանն ազատ կարձակվի։