Պաշտոնանկություններ և նոր նշանակում Շիրակի մարզպետարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Շիրակի մարզպետարանում պաշտոնանկություններ են տեղի ունեցել։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Սեյրան Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։
Մեկ այլ որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Խաչատուր Վարագյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»։
Վարչապետի որոշում է ստորագրել նաև նշանակման մասին. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ղարիբյանին (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 67-1.2-1) մինչև 6 ամիս ժամկետով նշանակել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին փոխարինող»: