Հայաստանի դռները բաց են բոլորի առաջ. Օսիպյանը՝ քրեական հեղինակությունների մասին (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց‚ որ օրենքը մեր հանրապետությունում գերակա է, պետք է բոլորը հարգեն այն:
Խոսելով «քրեական հեղինակությունների» նկատմամբ կիրառվող երեկվա լայնամասշտաբ գործողություններից՝ ոստիկանապետը նշեց․
«Նրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրենք էլ են մարդ, անձնավորություն‚ իրենք էլ ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք ՀՀ-ում պետք է ենթարկվի օրենքին: Օրենքի առջև բոլորը հավասար են։ Օրենքը մեր հանրապետությունում գերակա է, պետք է բոլորը հարգեն դա»: