Մահվան ելքով վրաերթ Երևանում (լուսանկարներ)
Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սարգսյանն այսօր՝ ժամը 03:40-ի սահմաններում,
իր վարած Opel մակնիշի 35 FG 999 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի 19 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված 50-55 տարեկան տղամարդու:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Նարեկ Ս.-ն նշված ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի և վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։