Բուժաշխատողի օրը նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում պատվաստում է ստացել (տեսանյութ)
Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է և այն համընկել է Բուժաշխատողների օրվա հետ։
Նախարարը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով շնորհավորել է բոլոր բուժաշխատողներին տոնի կապակցությամբ և հայտնել, որ գնում է պոլիկլինիկայում պատվաստում ստանալու։ «Դիֆթերիայի և փայտացման պատվաստում եմ ստանում»,- տեսանյութին կից գրել է նախարարը։