Այս օրը ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել, թե միշտ այդպես է եղել. Փաշինյանը կատակեց
Կառավարության նիստն այսօր՝ հունիսի 21-ին, սկսվեց բարձր տրամադրությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է և շնորհավորեց նրան:
Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Այսօր նաև բուժաշխատողներին օրն է, պարոն վարչապետ, շնորհավորենք նաև բուժաշխատողներին»:
Վարչապետն էլ կատակեց. «Այս օրը ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել, թե միշտ այդպես է եղել: Շնորհավորում ենք նաեւ բուժաշխատողներին»: