Կառավարությունը փորձում է գտնել պատճառները, թե ինչու են նվազել տնտեսական որոշ ցուցանիշներ
Կառավարությունը փորձում է գտնել պատճառները, թե ինչու են նվազել տնտեսական որոշ ցուցանիշներ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Մենք ունենք նաև վարչապետի հանձնարարականը՝ ամեն ինչ անել, որ արտահանման ուղղությամբ հնարավոր խոչընդոտները վերանան: Մնացած ցուցանիշների մասով փորձում ենք նաև կապերը գտնել: Որտեղից է, որ ցուցանիշների նվազում ունենք: Սակայն պոտենցիալը լավատեսություն են ներշնչում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ցուցանիշների փոփոխույուն դեռ չեն կատարել և վատթարացում չեն կանխատեսում:
Ըստ նրա` դրանք նուրբ հաշվարկներ են և ենթադրում են մի շարք պայմանների առկայություն:
Հարցին, թե որքան կլինի տնտեսական աճը տարեվերջին, Արծվիկ Մինասյանն ասաց. «Թույլ տվեք չհրապարակել, որովհետեւ դրանք այնքան նուրբ հաշվարկներ են, որոնք ենթադրում են մի շարք պայմանների առկայություն»: