Գրավոր զգուշացում ստացած 31 ընդերքօգտագործող ընկերությունների թիվը ավելացավ ևս 5-ով
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հետևողականորեն շարունակում է ուսումնասիրել ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը: Եվս 5 ընկերության տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:
Հիշեցնենք, որ 60 ընդերքօգտագործող ընկերություններից 31-ին արդեն իսկ տրվել էր գրավոր զգուշացում:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի: