Կիևյան կամրջի տակ միջին տարիքի տղամարդու դի է հայտնաբերվել
Հունիսի 21-ին, ժամը 02:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի (անձը չի հաջողվել պարզել):