Վրաերթեր Երևանում. հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը 5-ամյա և 7-ամյա երեխաներ են
Հունիսի 18-ին, ժամը 14.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 10.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սարի թաղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 21.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Slaq.am - Լրատվական աղբյուր
0