Բուսակեր Շերը Թրամփի պատճառով ստիպված է եղել խաշած լեզու ուտել (տեսանյութ)
Ջեյմս Քորդենի «Ճշմարտություն կամ ստամոքս» շոուի ժամանակ բուսակեր երգչուհի Շերը ստիպված է եղել եզան լեզու ուտել, երբ հաղորդավարը խնդրել է նրան ինչ-որ լավ բան ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Կարելի է արդյոք նրան ինչ-որ հաճոյախոսություն անել: Նրա մեջ ոչ մի լավ բան չկա»,- ասել է Շերը, սեղանից վերցրել եզան մեծ լեզուն և կծել այն:
Օրերս երգչուհին քննադատել էր Թրամփին ապօրինի գաղթական ծնողներին երեխաներից բաժանելու քաղաքականության համար:
Շոուի ժամանակ, ինչպես թելադրում են խաղի կանոնները, հյուրին խնդրում են անկեղծորեն որևէ բան ասել, և եթե հանրաճանաչ հյուրը չի կարողանում կատարել խաղի պահանջը, ստիպված է լինում իր համար տհաճ որևէ բան ուտել: Շերն այս դեպքում չի կարողացել լավ բան ասել Թրամփի մասին: