Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում. վնասվել են նաև տանիքները
Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում: Կարկուտից տուժել են Դողս, Արագած, Ամբերդ, Լեռնամերձ համայնքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Տեւողությունը եղել է մոտ 10 րոպե: Կարկուտի հարվածներն այնքան ուժգին էին, որ վնասվել են նաեւ տանիքները: Կարկուտը գետնին է հավասարեցրել ցանքատարածությունը, վնասել պտուղն ու բանջարեղենը:
Նշենք, որ գրեթե ամեն տարի այս համայնքները տուժում են կարկուտից: Միայն Աղավնատուն համայնքում տեղադրված է երկու հակակարկտային կայան, սակայն անօգուտ: Կարկուտը մեծ վնասներ է հասցնում նաեւ այն ցանքատարածություններին, որտեղ տեղադրված են հակակարկտային կայանները: