ՀՀԿ-ն հրաժարվել է նախնական քննարկումներից, ոչ թե առհասարակ քննարկումներից. Դանիել Իոաննիսյան
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր խորհրդարանում իր հայտարարության շուրջ տարընկալում է եղել: Նա պարզաբանել է.
«Ես չեմ ասել, որ ՀՀԿ-ն առհասարակ է հրաժարվել ընտրական օրենսգրքի քննարկումներից: ՀՀԿ-ն հրաժարվել է նախնական քննարկումներից, որոնք մենք ունեցել ենք բոլոր դերակատարների հետ՝ նախքան որևէ աշխատանք սկսելը: Դա իրենց իրավունքն է, որը պետք է հարգվի»,-գրել է նա: