Մանվել Գրիգորյանն ինքն էլ է ուզում պարզել իրականությունը. պաշտպան (տեսանյութ)
Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանն անդրադարձել է իր պաշտպանյալի քրեական գործին։ Հունիսի 19-ին Ազգային ժողովը պատգամավորական անձեռնմխելությունից զրկեց Երկրապահ կամավորականների միության ղեկավար, պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ Դատախազությունը նույն օրը նրան մեղադրեց խոշոր չափի յուրացման ու ապօրինի զենքի շրջանառության համար, իսկ դատարանը նրան երկու ամսով կալանավորեց։