«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի իր հերթական նիստում արձանագրություն է կազմել ԱԺ պատգամավորի մանդատը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակից Հրանտ Դավթյանին տալու վերաբերյալ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:
Վարուժան Սիմոնյանը պատգամավոր է ընտրվել թիվ 12 ընտրական տարածքից, եւ քանի որ ընտրական տարածքի բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են գրել, պատգամավորի մանդատը բաժին է հասել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Հրանտ Դավթյանին:
«Ծառուկյան» դաշինքի ցուցակից 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել