«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց
«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղազարյանն ազատ չարձակվեց պատգամավորների անձնական երաշխավորության հիման վրա: Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նման որոշում կայացրեց դատավոր Մեսրոպ Մակյանը:
Նշենք, որ անձնական երաշխավորություն ներկայացնող պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը անձամբ էին ներկայացրել դատարան ևվճարել սահմնաված 500 հազարական դրամները:
Դատավորն ասաց, որ նրա նկատմամբ կիրառված կալանքը որպես խափանման միջոց կիրառելը հիմնավոր է, քանի որ նրա վարքագիծը բերել է դատարանին այն համոզման, որ նա գտնվելով ազատության մեջ չի դրսևորի պատշաճ վարքագիծ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Օհանյանի լիազորությունները առողջական խնդիրների հետևանքով դադարեցվել են, նրա փոխարեն դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը: