Չի բացառվում, որ ոստիկանները բերման ենթարկեն Մանվելի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին. ոստիկանության 6–րդ վարչությունը ԵԿՄ–ում է
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6–րդ վարչություն) աշխատակիցներն այս պահին ԵԿՄ կենտրոնական շենքում են եւ ստուգումներ են անցկացնում։
Նշենք, որ բացի ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող Արշալույս գյուղում գտնվող ամառանոցից՝ ոստիկանները պահածոյացված մսի բեռներով մեքենաներ էին հայտնաբերել նաեւ հունիսի 18-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում։
Ավելի ուշ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այդ բեռները տեղափոխվել են ԵԿՄ շենքից Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հրահանգով։ Չի բացառվում, որ ոստիկաններն այսօր բերման ենթարկեն նաեւ Նազիկ Ամիրյանին։