Դատախազը չառարկեց «Սասնա ծռերի» գործով Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը
«Սասնա ծռերի» գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը չառարկեց անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Գագիկ Եղիազարյանին:
Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, նա հայտարարեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նշելով, որ իր կարծիքով Գագիկ Եղիազարյանը պատշաճ վարքագիծ կդրսեւորի ազատության մեջ գտնվելով անձնական երախավորությամբ:
Սպանված ոստիկանների իրավահաջորդի ներկայացուցիչը նույնպես չառարկեց միջնորդությանը:
«Ծառուկյան»-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել «Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանի համար: Նշենք, որ անձնական երախավորություն ներկայացնող պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը անձամբ էին ներկայացրել դատարան:
Դատավոր Մեսրոպ Մակյանը գնաց խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի 16:00-ին: