Պաշտոն է ստանալու. ԱԱԾ բացահայտումներից հետո Հայաստանը լքած Վարդան Հարությունյանը վերադարձել է
Ինչպես արդեն գիտենք, քաղաքական իրադրությունների փոփոխությամբ պայմանավորված Վարդան Հարությունյանը հրաժեշտ տվեց ՊԵԿ նախագահի պաշտոնին և ընդհատակ անցավ:
Operativ.am-ի ինֆորմացիայով, ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ում հանցավոր սխեմայի բացահայտումից հետո, Վարդան Հարությունյանը լքել էր երկիրը և տևական ժամանակ գտնվում էր արտերկրում:
Հիշեցնենք, որ ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱԱԾ-ի կողմից հարցաքննվել էին նաև ՊԵԿ նախագահի նախկին տեղակալները:
Վարդան Հարությունյանի վերադառնալը, մեր տեղեկություններով, պայմանավորված է նրա՝ առաջիկա օրերին նախկին պաշտոնին նշանակվելով: Մինչ ՊԵԿ նախագահ նշանակվելը նա զբաղեցնում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը և հիմա կրկին վերադառնում է «հին տները»:
Եթե Հարությունյանը վերանշանակվի այդ պաշտոնում, ապա հնարավոր կլինի արձանագրել, որ «Գազպրոմ Արմենիան» Կարապետյան-Հարությունյան զույգի համար ընտանեկան կապալ է: