Օլիմպավանի լողավազանում կրկին մեծ աշխուժություն էր. կայացել է Գագիկ Ծառուկյանի գավաթի լողի անդրանիկ մրցաշարը (տեսանյութ)
Օլիմպավանի լողավազանում մարզական աննախադեպ ակտիվություն է: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան լողի գավաթի անդրանիկ խաղարկությունը համախմբել էր 10-ից 13 տարեկան՝ Հայաստանի ուժեղագույն լողորդներին: Պատանիների մրցելույթներին անձամբ հետևելու էր եկել Գագիկ Ծառուկյանը: