Շատինցիները գյուղապետին թույլ չեն տալիս մտնել գյուղապետարան
Գյուղացիները հավաքվել են Շատին համայնքի գյուղապետարանի դիմաց, մեքենաներով փակել են գյուղապետարանի մուտքը և ներս չեն թողնում գյուղապետին։
Եղեգիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Նորայր Մարտիրոսյանը Շատին համայնքում ներկայացրեց համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի կազմած ուռճացված հաստիքացուցակը:
Գյուղապետը ստանում է 400 000 դրամ աշխատավարձ, նրա օգնականը՝ 240 հազար, կան հաստիքներ, որոնց մասին այս համայքներում չեն լսել, այդ անձանց չեն էլ տեսել։ Արդեն երկրորդ օրն է, ինչ բողոքի ակցիան շարունակվում է, ասում են՝ մնալու ենք այնքան, որ գյուղապետը հրաժարական տա։