Խոշոր վթար Երևանում. բախվել են «Մերսեդես»-ը, «Նիվա»-ն ու «Օպել»-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)
Երևանում հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։10-ի սահմաններում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 46-ամյա Կարեն Ս.-ի վարած «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 07 ՕՕ 189 համարանիշի, 34-ամյա Ռոբերտ Ս.-ի վարած Opel մակնիշի 35 MՏ 515 համարանիշի և 32-ամյա Խաչիկ Ս.-ի վարած Mercedes մակնիշի 10 RR 107 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 22-ամյա Սիլվա Պ.-ն և 42-ամյա Աննա Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։