Մանվել Գրիգորյանին զրկեցին ազատությունից. Կողմ՝ 77, դեմ՝ 3
Այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստին քննարկվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու գլխավոր դատախազի միջնորդագրերի հարցը:
Ինչպես ներկայացրեց ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը՝ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությանը համաձայնություն տալու հարցի քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր, 82 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 2-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 77, դեմ՝ 3. «Այսպիսով ՀՀ Ազգային ժողովը իր համաձայնությունն է տվել Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը»: