Աշխարհի ամենածեր օրանգուտանը մահացել է Ավստրալիայում

Աշխարհի ամենածեր օրանգուտանը Սումատրա տեսակի 62 տարեկանում կյանքից հեռացել է Ավստրալիայի կենդանաբանական այգում‚ իր ետևից թողնելով 54 ժառանգ: Այս մասին գրում է BBC.com-ը:
Պուանը նկարագրվում է որպես Պերտ կենդանաբանական այգու «մեծ ծեր լեդի»‚ էվթանազիայի ենթարկվեց իր տարիքի հետ կապված բարդությունների հետևանքով:
1968 թվականից սկսած նա եղել է կենդանաբանական այգում‚ և 2016 թվականին գրանցվել է Գինեսի գրքում‚ որպես ամենահին տեսակ:
Վտանգված տեսակներից մեկն են Սամանտրան տեսակի օրանգուտանները և հազվադեպ են ապրում մինչև 50 տարի‚ ասել է կենդանաբանական այգին: