Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը
ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու քվեարկության արդյունքները:
Ըստ արդյունքների՝ կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր. ըստ այդմ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։
«Այսպիսով ԱԺ-ն համաձայնություն է տալիս ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»,-ասաց Գագիկ Մելիքյանը։