Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են
Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով, երեկ ոստիկանները երկու մեքենա են տեղափոխել 6-րդ վարչություն, որոնք բեռնված են եղել մսի պահածոներով (տուշոնկաներ):
Armtimes.com-ի տեղեկություններով, մինչ դա Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, աշխատակիցներին ասել էր դրանք ԵԿՄ շենքից տեղափոխեն հեռու, արդյունքում Երևան քաղաքում դրանք հայտնաբերվել են:
Նշենք, որ բազմաթիվ արկղերով մսի պահածո, խտացրած կաթ և այլ ապրանքներ հայտնաբերվել է նաև Մանվել Գրիգորյանի առանձնատանը և ամառանոցում: