Զենքի հետ կապված կարելի էր սպասել, բայց երեխաների նամակների ու սնունդի՝ ոչ. Ֆելիքս Ցոլակյան
Առանց իշխանությունների և համապատասխան մարմինների իմացության՝ հնարավոր էր նման բան անել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից Մանվել Գրիգորյանի առանձնատանն անցկացրած ստուգումներին։
«Ես չեմ կարող ասել՝ ինչպես է եղել, բայց զենքի հետ կապված կարելի էր սպասել, բայց երեխաների նամակների ու սնունդի՝ ոչ։ Ո՞նց կարող է դա նորմալ լինել։ Եթե զենքի հետ կապված մի քիչ մտածեք, կհասկանաք՝ ինչու եմ տենց ասում, որովհետև կռված մարտիկ է, և հնարավոր է՝ զենք լիներ», - նկատեց նա։
Հարցին, թե ինպե՞ս է հնարավոր եղել այսքան տարի թաքցնել դա ու ԱԱԾ-ն ստուգումներ չեն իրականացվել, Ցոլակյանն ասաց.
«Դե կարողացան, պարզեցին, էս ա կպարզեն»։