Ես էլ եմ էդ հաղորդման տպավորության տակ. Գալուստ Սահակյանը՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտաբերված իրերի մասին
Կարող էր իշխանափոխություն չլիներ, և 10 տարի հետո նույն բանը լիներ, բացահայտվեր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով Մամվել Գրգորյանի առանձնատանն ԱԱԾ բացահայտումներին։
«Մի մտածեք, որ հայ իրականությունը կապված է իշխանափոխության հետ, մենք մի ճանապարհ ունենք գնալու, երբեք մի մտածեք, որ այդ ճանապարհով գնում ենք իշխանափոխության հետևանքով», - ասաց նա։
Սահակյանը չհամաձայնեց, որ չարաշահումները տեղի են ունեցել Հանրապետականի թողտվությամբ. «Եթե դուք որևէ բան անեք, դրանում և՛ ՀՀԿ-ն է մեղավոր, և՛ մյուս կուսակցությունները։ Երկրում ինչքան արատավոր բան կա, տեսնում եմ իմ մեղավորությունը, ոչ թե տեսնում եմ որպես ՀՀԿ լիդերներից մեկը, այլ որպես քաղաքացի», - նշեց նա։
Գալուստ Սահակյանը նաև չցանկացավ գնահատականներ հնչեցնել՝ կոչ անելով սպասել մինչև նախաքննությունը կավարտվի։
«Ես հետաքննիչ մարմին չեմ, բայց ես լսեմ եմ այդ հաղորդումը, ես էլ եմ այդ հաղորդման տպավորության տակ, դրա համար մենք մեր հաղորդագրությունը հանձնեցինք ժողովրդին», - նշեց նա։