Խորհրդարանը բավարարեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը. նա մեղադրվում է երկու հոդվածով
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ բավարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու (անձեռնմխելիությունից զրկելու) մասին։
Միջնորդությանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 3, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։