Երևան, 21.Նոյեմբեր.2018, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Չկարողացա՞ք մի հատ օլիգարխի լավ թափ տայիք ու ... Գևորգ Կոստանյանը մեկնելու է Հայաստանից, բայց ... Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն ՀՀ-ում աշխա... Սահմանին գազի գինն իջել է, բայց հասույթը պահպ... «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ենթ... Նոր շուկայի մոդելի արդյունքում հնարավոր է ներ... ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով ա... «Վեոլիա Ջուր» ընկերությունը 10 միլիոն դրամով ... Բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիո... Փաշինյանն «ափաշքյարա» խախտում է Ընտրական օրեն... ՀՀ-ն շատ տարօրինակ է արձագանքում այն իրավիճակ... Հայտնի է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու... Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է (ուղիղ) Այդ դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցն... Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26, վ... Չարաշահումներ Արմավիրի մարզի կրթօջախներում․ յ... Մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագ... Առաջարկվում է մեկ տարով երկարաձգել աշխատանքայ... Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը աննկատ չի... Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնո... Փաշինյանն ու նախագահը հանդիպել են գործարարնե... ԱՀ նախագահը Լոս Անջելես քաղաքում մասնակցել է ... Նախընտրական փուլում կրքերը թեժանում են Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ... ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ) Սաակաշվիլին պատմել է իր ֆինանսական խնդիրների ... Մոսկվայում ինքնաթիռի վրաերթի հետևանքով 25-ամյ... ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Թորբյորն Յագ... Հարգելի՛ Նիկոլ ժողովրդին հարցրեք՝ ինչ անել ԼԳ... Հանրությունն ընկալում է Փաշինյանին որպես փրկ... Հայաստանին դժվար օրեր են սպասվում դեկտեմբերի ... Նոյեմբերի 21 -ին Երևանում և 8 մարզում լույս չ... ՀՀԿ-ականների մոտ այնքան էլ լավ իրավիճակ չէ. թ... Քաղաքապետի կողմից ավագանու անդամին ծեծի ենթա... Մխիթար Հայրապետյանն իր մրցակից– ցուցակակիցներ... Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում Արտակ Զեյնալյանը հրաժեշտ կտա պաշտոնին. նախարա... Ո՞վ է ֆինանսավորում «Քաղաքացու որոշում» կուսա... Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ Սևերի և սպիտակների բաժանում այս անգա՞մ էլ կլի... Բժշկականում միմյանց հետ մրցում են փոխնախարարն... Հեղափոխությունը հասավ ամենածանր կետին. Փաշինյ... Դատավորները լիազորությունները վայր կդնեն Նույնասեռական պաշտոնյաների անունները հրապարակ... Սուրենավանցի Դուշմանը ՀՀԿ ցուցակում. թեժ պայք... Նիկոլ Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Ա... Հանրայինում Քրիստինե Մելքոնյանի «ճակատագիրն» ... Բրոնզե արձան են գողացել. գործը հասել է Փաշինյ... Ինչո՞ւ եք հրաժարվում ասել, որ Ստամբուլի գեղեց... Instagram-ը կջնջի ոչ հավաստի հավանումները, բա... Դրոններով հնարավոր է փոխպատվաստման համար դոնո... Հոտած պանիր, ճիճուներ, թրթուրներ. Շվեդիայում ... Մասաչուսեթսում բացված մարիխուանա վաճառող առաջ... ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական երկու... Որքա՞ն է Թուրքիայում բանտարկվածների թիվը «Ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 4-ին և կ... Թուրքիայում սեռական բռնության փորձ` բալետի պա... Քեթի Փերին՝ ըստ Forbes-ի 2018թ․-ի ամենաբարձր ... «Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից». Թուրքիայ... Փերիս Հիլթոնը բաժանվել է իր փեսացու Քրիս Զիլկ... Պրեմիեր լիգայի ակումբները պահանջում են հետաքն... Ալիևն ու Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետը ... Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան ... Հայ աստղագետի գլխավորությամբ գտնվել է «Երկրոր... Իմ բանջարը իրա հանճարին վնաս չի. Շարմազանովը՝... Խոշոր վթար Երևանում. բախվել են 5 մեքենա Դավիթ Տոնոյանին Քեմփ Մարմալ ռազմաբազայում դիմ... ԿԸՀ կայքում հրապարակվել են խորհրդարանական ընտ... Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպել է ... Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավ... Պայթյուն` Աֆղանստանի մայրաքաղաքում. տասնյակ զ... Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով մենք գործադր... Հանրային խորհրդի Առողջապահության և Պետաիրավակ... Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ակնհայտո... Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը դատապարտվել է ... Վաղը տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բ... Ահա և Լավրովի/Ռուսական պլանը, մենք մեծ խնդրի ... Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկի լուսացույցները կ... Շենգենյան վիզայի կեղծման դեպք է բացահայտվել. ... Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է ա... Արա Բաբլոյանը և Հայկ Մարությանն այցելել են Մա... Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի գործով դ... Սուրեն Քրմոյանը հանդիպել է Երևան-Սևան ավտոճան... Նիկոլ Փաշինյանը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ»... Դեկտեմբերի 9-ի նախնական ցուցակներում ամբողջու... ժամը 19:00-ի դրությամբ Վերին Լարսի անցակետի ե... Մարդու ամեն մի ծակոտին իր ապրածի էներգիան, իմ... Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կա... Խարդախությամբ փորձել են 1 մլն. եվրո հափշտակել... Հայկ Մարությանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն... ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել` ազ... Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրե... ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա «Մեծ Հայքի» Ֆելիքսը թեկնածու լինելու առաջարկը... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի... Վանում հայկական գերեզմանի վրա կառուցված զուգա... Բացահայտվել է հանցագործության 48 դեպք ՀՊՏՊ Գյումրու մասնաճյուղում և Գյումրու թիվ 3... Եղանակը Հայաստանում ՀՀ-ն կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցու...

«Օգնությունը կամ ճանապարհից է շեղվել, կամ էլ գնացել է Արցախ, նորից հետ եկել»,- պաշտպանության նախարարի խորհրդական

Այսօր հրապարակել էինք լուսանկարներ, թե ինչպես են 164 դպրոցի աշակերտները 2016թ-ի ապրիլին արկղերով լի օգնությունը նախապատրաստում՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով։ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութից պարզ դարձավ, որ աշակերտների հավաքած արկղերն ու նամակները հայտնվել էին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում։ Հակառակ դրան՝ Պաշտպանության նախարարության ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը շնորհակալական նամակ էր ուղղել դպրոցի տնօրենին։ «Հետքը» կապվեց գեներալ Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե ինչու է ՊՆ-ն շնորհակալություն հայտնել տնօրենին, եթե դպրոցի կողմից ուղարկված օգնությունն առաջնագիծ չի հասել։

2016թ-ի մայիսի 5-ի մակագրությամբ Դուք գրություն եք ուղարկել 164 դպրոցի տնօրենին, որով շնորհակալություն եք հայտնել «բանակի զորեղությանը» նպաստելու համար։ Դուք անձամբ տեսե՞լ եք 164 դպրոցի կողմից ուղարկված օգնությունը, որ շնորհակալություն եք հայտնել։

Նախ ասեմ, որ երևույթը ես դատապարտում եմ, շատ ցավալի է, ես խորը ցավով եմ տարել դա։ Նույնիսկ բառեր չեմ գտնում ասելու։ Պետք է վկայեմ, որ այդ օգնությունները, որ գալիս էին այն կենտրոնական հավաքատեղին, որտեղից անձնակազմը հավաքում և ուղարկում էր Արցախ, գալիս էին տարերայնորեն։ Գալիս էին տարբեր դպրոցներից, հասարակական կառույցներից, բարերարներից։ Անշուշտ, մենք այդ օգնությունները, տեղում անձնակազմի թվաքանակից բխելով, հատկացնում էինք տվյալ ստորաբաժանման հրամանատարին։ Այդ դպրոցից օգնություններ ստացել էինք, դրա համար էլ իմ շնորհակալական խոսքն եմ ուղարկել տնօրինությանը, որ Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում դպրոցի տնօրինության և աշակերտների հայրենասիրական նախաձեռնությունը։ Այդ օգնությունը․․․ ուրեմն, ստացվել է նաև այնպես, որ մենք օգնություններ բաշխել էինք նաև երկրապահ կամավորական միության այդ տղաներին, որոնք իրենց ավտոբուսներով ճանապարհվում էին և հետևից էլ բեռնատար մեքենաներով էլ բարձած այդ մթերքներն էին տանում։ Հիմա թե ինչպես են այդ օգնությունները հայտնվել այդ պահեստներում, ես չեմ կարողանում ինֆորմացիա տալ։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե այդ օգնությունները նպատակային երեխաների ձեռքով հավաքած, պետք է գնային ռազմաճակատ՝ զինվորների և ազատամարտիկների համար, անհասկանալի պատճառներով հայտնվել են ասենք ինչ-որ պահեստներում։ Եւ երկու տարի էլ անցած՝ նույնիսկ այդ գրությունները պահպանվում են։

Ես կարծում եմ, որ այդ օգնություններն իրենք հիմնականում կուտակել են իրենց մոտ, որ պիտի տանեին Արցախ, կամ չեն տարել, պահել են, կամ էլ տարել են ու այնտեղից հետ են բերել․ երկու ճանապարհ կա։ Երկու ճանապարհն էլ միաժամանակ ես դատապարտում եմ։

«Հետք»-ի հրապարակած հոդվածում լուսանկար կա, որտեղ երևում է զինվորական համազգեստով մի անձ, ով երեխաներից վերցնում է օգնության արկղերը և տեղավորում մեքենայի մեջ։ Դուք ճանաչո՞ւմ եք այդ մարդուն։ Նա Պաշտպանության նախարարության աշխատակի՞ց է, թե՞ «Երկրապահ կամավորական միության» անդամ։

Այդ անձը Պաշտպանության նախարարությունից չէ, այդ անձը «Երկրապահ կամավորական միությունից» է, ազատամարտիկ է։ Պաշտպանության նախարարությունն այդ օրերին որևէ զինվորականի չի պարտավորեցրել, որ օգնությունները հավաքեն մի տեղ և բաժանեն։ Այն օգնությունները, որը սահմանված կարգով ՊՆ հասցեով է եկել, նախարարությունն ըստ ուղղությունների, ըստ առաջնահերթությունների տրամադրել է։ Իսկ այն օգնությունները, որ հընթացս ուղարկվել է ժողովրդի կողմից, դա տարերայնորեն հավաքել են տարբեր ջոկատների ու կառույցների մոտ։ Այդ օրերին բազմաթիվ՝ թվով 6450 հոգի մարդ է գնացել Արցախ։ 130-ից ավելի կազմակերպություններ են եղել, որ գնացել են Արցախում այդ օրերին առաքելություն կատարելու։ Ես կարող եմ ասել, որ այդ անձը, որ օգնությունը դպրոցից ստանում էր, հետո տանում էր պահեստ, ՊՆ-ի հետ որևէ կապ չի ունեցել։

Եթե այդ անձը 164 դպրոցի օգնությունը տարել է Երկրապահի պահեստ, Դուք ո՞ր օգնության համար եք շնորհակալություն հայտնել 164 դպրոցից։

Ես միայն 164-ին չեմ շնորհակալություն հայտնել։ Այն բոլոր դպրոցներն ու հասարակական կառույցները, որոնք օգնություն են հավաքել և իրազեկ են պահել ինձ, ես եմ կազմակերպողը եղել, ես բոլորին համապատասխան երախտիքի խոսք եմ գրել, ուղարկել տվյալ կառույցին։ 164-րդ դպրոցին նմանապես շնորհակալություն եմ հայտնել, որ կազմակերպել են երեխաներով և օգնությունը բերել են, ուղարկել են Արցախ։

164 դպրոցը Ձեզ ինչպես է տեղյակ պահել, որ օգնություն են ուղարկել։

164-րդ դպրոցը և մի շարք այլ դպրոցներ, երբ ուղարկել են օգնությունը, համապատասխան իրազեկմամբ տեղեկացրել են մեզ։ Մենք էլ իմացել ենք դրա մասին և, իմանալով հանդերձ, գնացել, տեսել ենք, որ իսկապես այդ օգնությունները տեղում են, և համոզվելուց հետո, անշուշտ, մենք մեր շնորհակալությունը հայտնել ենք։

Այսինքն՝ Դուք տեսել եք 164 դպրոցի կողմից ուղարկված արկղերը՝ զինվորների մոտ։

Ոչ, ես բոլոր օգնությունները տեսել եմ 5-րդ բանակային կորպուսի այն կենտրոնացման շրջանում, որտեղ անձնակազմը հավաքագրում էր և այնտեղից ուղարկում էր Արցախ։ Այդտեղ էր նաև գալիս օգնությունները, այսպես ասած։

Այսինքն՝ 5-րդ բանակային կորպուսից օգնությունը դուրս է եկել, բայց տեղ չի՞ հասել կամ դուրս չի՞ եկել ընդհանրապես։

Այդտեղից եկած օգնությունը բարձվել է անձնակազմի հետ ավտոբուսները․․․

Այդ թվում՝ նաև «Երկրապահ կամավորական միությա՞ն» ավտոբուսները։

Այդ թվում նաև «Երկրապահի» ավտոբուսները, և այն կառույցները, որոնք բացի ավտոբուսներից ունեցել են նաև բեռնատար մեքենաներ, գազելներ, փոքր մեքենաներ, հիմնականում բարձվել է նաև այդ փոքր գազելներն ու մեքենաները, որոնք ավտոբուսների հետևից գնացել են։

Եւ ճանապարհին միգուցե շեղվե՞լ են։

Կարող է ճանապարհին են շեղվել, կարող է այնտեղից են հետ բերվել, ես չեմ կարող դա վկայել։ Բայց որ հիմա ես տեսնում եմ, որ այդ օգնությունները նպատակին չեն ծառայել, արդեն ինձ մնում է մտածել, որ օգնությունը տեղ չի հասել։ Կամ ճանապարհից է շեղվել կամ էլ գնացել է Արցախ, այնտեղից նորից հետ եկել։

Պաշտպանության նախարարությունը վերահսկողություն չի՞ սահմանել, որ բեռը տեղ հասնի։

Մենք այդ օրերին ճանապարհային վերահսկողություն սահմանում էինք հետևյալ ձևով․ երբ անձնակազմին հավաքագրում էինք, և ըստ ուղղությունների սպառազինում և նշված տրանսպորտային միջոցներով տեղափոխում էինք, այդ տրանսպորտային միջոցներին ուղեկցում էին ոստիկանության հատուկ մեքենաները։ ՊՆ-ից վերահսկող անձնակազմ չի եղել։

Ոստիկանությունն այդ դեպքում ինչպես է թույլ տվել նրանց ճանապարհից շեղվել կամ հասցնել ապրանքն ու հետ բերել։

Ես չեմ կարող դա ասել, ճանապարհային ոստիկանությունը նրանց ուղեկցում էր․ միայն ու միայն ուղեկցող բնույթ է կրել, ոչ թե վերահսկողական։ Ջոկատի հրամանատարներն էին վերահսկում, որ մեքենաները չկանգնեին, մարդ չիջներ, մարդ չբարձրանար, որովհետև այդ օրերին բոլորը զենք-զրահ ստացած գնում էին տարբեր ուղղություններով։

Արդյոք Ձեր ղեկավարած «Պահեստազորի սպաների համահայկական միությունն» այդ ժամանակ նույնպես օգնություն է հավաքել զինվորների համար։

Ոչ, հավաքել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը», այդ կազմակերպությունն էլ եմ ես ստեղծել։ Այդ կազմակերպության հավաքած օգնությունն ըստ նպատակի ուղարկվել է ջոկատների հետ Արցախ, բայց շատ քիչ օգնություն է եղել, մեծ քանակի, մեծ թվերի մասին խոսք չկար։

Մանվել Գրիգորյանը միայնակ չէր կարող այդ ամբողջ օգնությունը տեղափոխել իր պահեստ, ի՞նչ եք կարծում՝ դա մոտ քանի հոգու համակարգված աշխատանք էր։

Չեմ կարող ասել, չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Եկեք ես գնահատականներ չհնչեցնեմ, գնահատականն իրավապահ մարմինները կհնչեցնեն։ Մանվել Գրիգորյանը մեր մարտական ընկերն է եղել, ես չեմ ուզում գնահատական հնչեցնել իր վերաբերյալ։ Ես պարզապես երևույթը, երբ արդեն ես ականատեսը եղա, խորը հիասթափություն ապրեցի, ուրիշ ոչ մի բան։

Երևույթի՞ց, ոչ թե Մանվել Գրիգորյանից։

Երևույթի հետևում ով ուզում է կանգնած լինի, Մանվելը կանգնած լինի, նրա թիմակիցները կանգնած լինեն, ով ուզում է կանգնած լինի։ Եթե աշակերտն իր բերանից, իր ընտանիքից խտացրած կաթ է բերում, որ ուղարկի ռազմաճակատ, ու դա հավաքվում է արջանոցում, գայլանոցում կամ չգիտեմ, ես դատապարտում եմ այդ երևույթը, ով ուզում է լինի․ Ավետիսյան Վարդանը լինի, Մանվել Գրիգորյանը լինի, ով ուզում է լինի, ես հիասթափված եմ։

Դուք անձամբ երբևէ եղե՞լ եք Մանվել Գրիգորյանի ամառանոցում։

Անձա՞մբ, չէ, այդպիսի բախտ չի վիճակվել։

Իր տանն է՞լ չեք եղել։

Չէ, ես իր մերձավոր մարդկանցից չեմ։ Բախտ չի վիճակվել ինձ, չեմ եղել ոչ անձամբ իր տանը, ոչ էլ ամառանոցում։ Ամառանոցի տեղը մոտավորապես գիտեմ, բայց չեմ եղել էլի։

Իր մեքենաները չե՞ք տեսել։

Չէ, չէ, ընդհանրապես։ Ես նույնիսկ այդ մեքենաները երեկ որ տեսա, ապշած եմ, հավաքածու կար։

Իսկ զինվորականների շրջանում էլ տեղյակ չէի՞ն, որ Մանվել Գրիգորյանը մեքենաների հավաքածու ունի։

Կարող է շատերը տեղյակ են եղել, ես առանձնապես չեմ հետաքրքրվել, ինձ չի էլ հետաքրքրել, թե ինչ ունի ինքը, ինչ չունի, բայց իմ մտքով չէր անցել, որ այդքան մեքենա կունենա Մանվելը։

Ես ուզում եմ նաև իմանաք, որ այդ օգնությունների մեծ մասը հիմնականում բերվել է Երկրապահի պահեստներ։ Չեն բերել 5-րդ բանակային կորպուսի անձնակազմի կենտրոնացման հավաքատեղի։ Դպրոցները, շատ հասարակական կառույցներ, բարերարներ իրենց օգնություններն անմիջապես ուղարկել են «Երկրապահի» ենթակա պահեստներ։

Ուղարկել են «Երկրապահի» պահեստներ, բայց Ձեզ տեղյա՞կ են պահել՝ որպես ՊՆ պաշտոնյա, որ ուղարկել ենք օգնություն։

Շատերը տեղյակ են պահել, շատերը՝ ոչ։ Շատերը չեն ուզել որևէ մեկին իրենց օգնության մասին հայտնել։ Նրանք, ովքեր տեղյակ են պահել, նրանց մասին իմացել ենք մենք։ Ես գիտեմ, որ շատ դեպքերում մարդիկ օգնությունն ուղարկել են միանգամից «Երկրապահի» պահեստներ՝ անմիջապես կապ ունենալով նրանց հետ և շրջանցելով ՊՆ կազմակերպչական աշխատանքները։

Այն օգնությունը, որը դրսից ուղարկվել է ՊՆ հասցեով, մենք գնացել ենք, մաքսազերծել ենք և ուղարկել՝ ըստ առաջնահերթությունների, նպատակային ուղղություններով։ Իսկ այն օգնությունը, որն անմիջապես եկել է «Երկրապահի» հասցեով, իրենք են այդ գործառույթները լրիվ կատարել, դրա մասին մենք տեղյակ չենք եղել։ Ես, համենայնդեպս, իրազեկված չեմ եղել։

Կարելի՞ է ասել՝ ստեղծված իրավիճակը Պաշտպանության նախարարության վերահսկողական մեխանիզմի թերացումն է։

Ոչ, չի կարելի ասել, որովհետև նախարարությունը հասարակական կառույցների կողմից օգնություն տրամադրելը վերահսկելու իրավասություն չունի։

Լուս․՝ razm.info-ի

դիտվել է 3724 անգամ
loading...
Չկարողացա՞ք մի հատ օլիգարխի լավ թափ տայիք ու ... Գևորգ Կոստանյանը մեկնելու է Հայաստանից, բայց ... Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն ՀՀ-ում աշխա... Սահմանին գազի գինն իջել է, բայց հասույթը պահպ... «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ենթ... Նոր շուկայի մոդելի արդյունքում հնարավոր է ներ... ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով ա... «Վեոլիա Ջուր» ընկերությունը 10 միլիոն դրամով ... Բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիո... Փաշինյանն «ափաշքյարա» խախտում է Ընտրական օրեն... ՀՀ-ն շատ տարօրինակ է արձագանքում այն իրավիճակ... Հայտնի է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու... Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է (ուղիղ) Այդ դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցն... Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26, վ... Չարաշահումներ Արմավիրի մարզի կրթօջախներում․ յ... Մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագ... Առաջարկվում է մեկ տարով երկարաձգել աշխատանքայ... Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը աննկատ չի... Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնո... Փաշինյանն ու նախագահը հանդիպել են գործարարնե... ԱՀ նախագահը Լոս Անջելես քաղաքում մասնակցել է ... Նախընտրական փուլում կրքերը թեժանում են Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ... ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ) Սաակաշվիլին պատմել է իր ֆինանսական խնդիրների ... Մոսկվայում ինքնաթիռի վրաերթի հետևանքով 25-ամյ... ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Թորբյորն Յագ... Հարգելի՛ Նիկոլ ժողովրդին հարցրեք՝ ինչ անել ԼԳ... Հանրությունն ընկալում է Փաշինյանին որպես փրկ... Հայաստանին դժվար օրեր են սպասվում դեկտեմբերի ... Նոյեմբերի 21 -ին Երևանում և 8 մարզում լույս չ... ՀՀԿ-ականների մոտ այնքան էլ լավ իրավիճակ չէ. թ... Քաղաքապետի կողմից ավագանու անդամին ծեծի ենթա... Մխիթար Հայրապետյանն իր մրցակից– ցուցակակիցներ... Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում Արտակ Զեյնալյանը հրաժեշտ կտա պաշտոնին. նախարա... Ո՞վ է ֆինանսավորում «Քաղաքացու որոշում» կուսա... Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ Սևերի և սպիտակների բաժանում այս անգա՞մ էլ կլի... Բժշկականում միմյանց հետ մրցում են փոխնախարարն... Հեղափոխությունը հասավ ամենածանր կետին. Փաշինյ... Դատավորները լիազորությունները վայր կդնեն Նույնասեռական պաշտոնյաների անունները հրապարակ... Սուրենավանցի Դուշմանը ՀՀԿ ցուցակում. թեժ պայք... Նիկոլ Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Ա... Հանրայինում Քրիստինե Մելքոնյանի «ճակատագիրն» ... Բրոնզե արձան են գողացել. գործը հասել է Փաշինյ... Ինչո՞ւ եք հրաժարվում ասել, որ Ստամբուլի գեղեց... Instagram-ը կջնջի ոչ հավաստի հավանումները, բա... Դրոններով հնարավոր է փոխպատվաստման համար դոնո... Հոտած պանիր, ճիճուներ, թրթուրներ. Շվեդիայում ... Մասաչուսեթսում բացված մարիխուանա վաճառող առաջ... ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական երկու... Որքա՞ն է Թուրքիայում բանտարկվածների թիվը «Ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 4-ին և կ... Թուրքիայում սեռական բռնության փորձ` բալետի պա... Քեթի Փերին՝ ըստ Forbes-ի 2018թ․-ի ամենաբարձր ... «Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից». Թուրքիայ... Փերիս Հիլթոնը բաժանվել է իր փեսացու Քրիս Զիլկ... Պրեմիեր լիգայի ակումբները պահանջում են հետաքն... Ալիևն ու Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետը ... Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան ... Հայ աստղագետի գլխավորությամբ գտնվել է «Երկրոր... Իմ բանջարը իրա հանճարին վնաս չի. Շարմազանովը՝... Խոշոր վթար Երևանում. բախվել են 5 մեքենա Դավիթ Տոնոյանին Քեմփ Մարմալ ռազմաբազայում դիմ... ԿԸՀ կայքում հրապարակվել են խորհրդարանական ընտ... Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպել է ... Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավ... Պայթյուն` Աֆղանստանի մայրաքաղաքում. տասնյակ զ... Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով մենք գործադր... Հանրային խորհրդի Առողջապահության և Պետաիրավակ... Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ակնհայտո... Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը դատապարտվել է ... Վաղը տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բ... Ահա և Լավրովի/Ռուսական պլանը, մենք մեծ խնդրի ... Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկի լուսացույցները կ... Շենգենյան վիզայի կեղծման դեպք է բացահայտվել. ... Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է ա... Արա Բաբլոյանը և Հայկ Մարությանն այցելել են Մա... Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի գործով դ... Սուրեն Քրմոյանը հանդիպել է Երևան-Սևան ավտոճան... Նիկոլ Փաշինյանը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ»... Դեկտեմբերի 9-ի նախնական ցուցակներում ամբողջու... ժամը 19:00-ի դրությամբ Վերին Լարսի անցակետի ե... Մարդու ամեն մի ծակոտին իր ապրածի էներգիան, իմ... Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կա... Խարդախությամբ փորձել են 1 մլն. եվրո հափշտակել... Հայկ Մարությանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն... ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել` ազ... Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրե... ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա «Մեծ Հայքի» Ֆելիքսը թեկնածու լինելու առաջարկը... Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի... Վանում հայկական գերեզմանի վրա կառուցված զուգա... Բացահայտվել է հանցագործության 48 դեպք ՀՊՏՊ Գյումրու մասնաճյուղում և Գյումրու թիվ 3... Եղանակը Հայաստանում ՀՀ-ն կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan