Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա
Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-21-ը կլինի Ալբանիայում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար:
Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարողությանը, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի, ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի, Հունաստանի, Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ: