Մինչ հերոսները մարտնչում էին թշնամու դեմ, պետության ապահով հատվածներում որոշ մարդիկ գողանում էին հերոսի բաժին սնունդը և այլ պարագաները
Իմ հերոսը Ադամ Սահակյանն է.
Սերժանտ Ադամ Սահակյանը, իր ծառայակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչել է թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային): Սերժանտն ընկել է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։
Այդ ընթացքում պետության ավելի ապահով հատվածներում, որոշ մարդիկ գողանում էին հերոսի բաժին սնունդը և այլ պարագաները:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք