Արա Բաբլոյանն այցելել է Մանվել Գրիգորյանին
Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ հունիսի 17-ին, այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մեկուսարան եւ հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին։ Այս տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։
Նա հիշեցրեց, որ Արա Բաբլոյանն այցելել է բոլոր այն պատգամավորներին, որոնք գտնվել են անազատության մեջ, այդ թվում Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին։