Զինվորից պարեն գողացողը տեղ չունի Հայաստանում և Արցախում. եթե ապացուցվեն մեղադրանքները, կարելի է դասել ազգի դավաճանի շարքին
Գեներալ Մանվել Գրիգորյանը պետք է պատժվի
Անմեղության կանխավարկածը չխախտելով և փորձելով զսպել այն ինչ կցանկանայի մաղթել զինորից պարեն գողացողին, ընդամենը մեկ բան կասեմ: Եթե ՀՀ ԱԱԾ-ի տարածած տեսանյութի հիման վրա հարուցվի քրեական գործ և ապացուցվեն Արցախի հերոս,ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ուղղված մեղադրանքները, ապա վերջինիս պետք է վտարել ԶՈւ շարքերից, զրկել բոլոր զինվորական և այլ կոչումներից, ինչպես նաև պահանջել փոխհատուցում՝ Հայաստանին և Արցախին ահռելի ֆինանսական վնաս տալու համար:
Եթե մինչ երեկ գտնում էի, որ Մանվել Գրիգորյանին և նրա ընտանիքին պետք է ընդամենը հեռացնել քաղաքականությունից և ազատագրել Էջմիածինը նրանցից, ապա այժմ ԱԱԾ-ի տարածած նյութը դիտելուց հետո գտնում եմ, որ նույնիսկ եթե մեր արևելյան հարևանները ուրախանան էլ գեներալ Մանվելի «դժբախտությունների» վրա, մինևնույն է վերջինս պետք է շատ խիստ պատժվի:
Զինվորից պարեն գողացողը տեղ չունի Հայաստանում և Արցախում: Եթե ապացուցվեն ԱԱԾ-ի կողմից գեներալ Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքները, ապա վերջինիս կարելի դասել ազգի դավաճանի շարքին, քանի որ այդ նողկալի արարքը այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք