Էջմիածնում իրավիճակի լուծման 3 տարբերակ է քննարկվում. Կարեն Գրիգորյան
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի խոսքով մարզպետի հետ հանդիպմանը քննարկվել է իրավիճակի հանգուցալուծման երեք տարբերակ. «Դիտարկում են խնդրի լուծման 3 գլոբալ տարբերակ՝ կամ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կամ բավարարվում են ցուցարարների պահանջները, կամ պետք է գտնել ճանապարհային քարտեզ, եւ այդ ճանապարհով փորձել լուծում ունենալ»: