Վաչե Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը վերհիշել են մանկությունը (լուսանկար)
Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը իր Instagram-ի էջում բավականին ակտիվ է, հաճախ զվարճալի նկարներ է հրապարակում ու դրանցով ուրախացնում իր հետեւորդ-երկրպագուներին: Այս անգամ նա լուսանկար է հրապարակել story բաժնում: Հիշեցնենք, որ այնդեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ:
Լուսանկարում Վաչեն դերասանուհի Աննա Գրիգորյանի հետ է: Նրանք, կարծես թե, վերհիշել են մանկությունը: Աննայի ու Վաչեի ձեռքին քաղցր բամբակ կա, որը, թերեւս, մեր մանկության խորհրդանիշն է: Նրանց բավականին ուրախ տեսք ունեն: Աննա Գրիգորյանը եւ Վաչե Թովմասյանը նկարահանվում են «Ոսկե դպրոցում»: