Դադարեցնում ենք բոլոր տեսակի գործողությունները. Էջմիածնի քաղաքապետ
Դադարեցնում ենք բոլոր տեսակի գործողությունները. ընդունեմ ենք իշխանությունների կոչը և բաց ենք ցանկացած լսումների, քննարկումների համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է իր հոր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ազատության համար բողոքի ակցիաներին, Կարեն Գրիգորյանն ասաց. «Գնում է նախաքաննություն, մեկնաբանություններից զերծ կմնամ»։
Նշենք, որ հանդիպմանը չէին ներկայացել Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը պահանջողների ներկայացուցիչները։ Նրանք այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնում, թեև նախորդ օրվա համեմատ զգալիորեն պակաս են։