Իմ բարությունը թուլության հետ մի շփոթեք. Անժելա Սարգսյան (լուսանկար)
Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել‚ որում պառկած է անկողնու վրա: Անժելա Սարգսյանն իր հրապարակմանը կից կատարել է հետևյալ գրառումը.
«Անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ են հայտնվում իմ ճանապարհին, ես հաստատակամ եմ: Ես սիրում եմ իմ կյանքը: Եվ նրանց, ովքեր խոչընդոտներ են առաջացնում իմ ճանապարհին, շնորհակալություն. Դուք ինձ ավելի ուժեղ և ավելի լավն եք դարձնում: Իմ բարությունը թուլության հետ մի շփոթեք»: