Նախօրեին Ազգային ժողովի նախագահը ստացել է ԱԱԾ-ի կողմից գրություն՝ պատգամավորի ձերբակալության մասին
ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի լրագրողներ, ի պատասխան Ձեր հարցումների՝
Հայտնում ենք, որ նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահը ստացել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից գրություն այն մասին, որ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ժամը 18.00-ին ձերբակալվել է»։