ԵԿՄ ազատամարտիկները կրկին ԱԱԾ-ի մոտ են. պահանջում են ազատ արձակել Մանվել Գրիգորյանին
Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ ԱԱԾ աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում բերան են ենթարկել և ձերբակալել Մանվել Գրիգորյանին: Պատգամավորը դեռևս ԱԱԾ-ում է: ԵԿՄ մի խումբ ազատամարտիկներ ինչպես երեկ‚ այնպես էլ այսօր հավաքվել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ և պահանջում են ազատ արձակել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: