Ինչպես է գիշերն անցել Էջմիածնում. քաղաքապետը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)
Էջմիածնի կենտրոնում հավաքվել են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները, քաղաքում փակ ճանապարհներ դեռևս չկան:
Առավոտյան ժամը 10-ին նախատեսված էր հանդիպում քաղաքապետի և նրա հրաժարականը պահանջող «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչների միջև, սակայն հանդիպումը տեղի չունեցավ:
Նշենք‚ որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր համակիրների հետ գիշերն անցկացրել է քաղաքի հրապարակում:Իսկ այսօր ընդունել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հրավերը հանդիպելու, և կգնա մարզպետարան, սակայն տեղյակ չէ՝ մյուս կողմը կգա, թե ոչ: