Հայաստանում ինձ վրդովեցնում է ամեն ինչի ոչ կոնկրետությունը, մոտավորությունը. ՀԲԸՄ ներկայացուցիչ (տեսանյութ)
«Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է Հայաստանի իմիջի համար: Ապրելով Հայաստանից դուրս՝ կամա թե ակամա ներկայացնում ես Հայաստանը: Ես հայուհի եմ իմ ամբողջ էությամբ, և առանձնահատուկ աշխատանք չեմ իրականացնում ներկայացնելու համար, բայց փորձում եմ լրացնել ինֆորմացիոն բացերը՝ կապված հայաստանյան մշակույթի, աշխարհագրության և այլնի հետ, քանի որ ես ինքս ինֆորմացիայի աղբյուր եմ մյուսների համար: Ես հետաքրքրվածություն եմ դրսևորում օտար մշակույթով, և դա վերադառնում է, իրենք էլ հետաքրքրվում են իմ երկրի մշակույթով… «Առաջին լրատվական»- հետ զրույցում այս մասին ասաց ՀԲԸՄ եվրոպական պրոյեկտների կորդինատոր Տաթևիկ Մանուկյանը: