Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությունների ինտերակտիվ ցուցահանդեսը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 16-ին տեղի ունեցավ հայտնի հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությունների ինտերակտիվ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը եւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով, երբ թանգարանի պատկերասրահը դառնում է մի փոքր ինտերակտիվ, եւ ցուցանմուշները հատուկ ձեւով են ներկայացվում, ապա հետաքրքրությունը բազմակի անգամ մեծանում է:
«Պետք է ասեմ, որ մեկ ժամվա ընթացքում պատկերասրահ է այցեցել 100 մարդ եւ կան մարդիկ, որոնք պարտադիր ցանկանում են դիտել այս ցուցահանդեսը», - ասաց Մակունցը:
Իր հերթին դեսպան Միլսը նշեց, որ մեծ հաճույք է ստացել, քանի որ իր համար նորովի է բացահայտել արվեստի այս ստեղծագործությունները:
«Սա նոր Հայաստանում արվեստի ներկայացման նոր ձեւ է: ԱՄՆ դեսպանատունը ուրախ է, որ կարող է աջակցել Հայաստանում արվեստի ոլորտում աշխատողներին եւ արվեստագետներին, նրանց հնարավորություն ընձեռել ԱՄՆ-ից գործընկերների հետ հաղորդակցվելու եւ արվեստը նոր միջոցներով ներկայացնելու նման հետաքրքիր գաղափարներ ստեղծելու համար», - ասաց դեսպանը